Ներկայում աշխարհում ավելի քան 45 միլիոն մարդ գտնվում է ստրկության մեջ, որոնց մեծ մասին պահում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին ասված է Ավստրալիայի Walk Free Foundation հիմնադրամի զեկույցում:
Անսթափ վարորդներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, թաղանթապատված հողմապակիներ, փոխարինված համարանիշներ:
Վրաստանի քաղաքացիները, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կայքում ներկայացված տվյալների համաձայն, երկրորդ տեղն են զբաղեցնում հունվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակաշրջանում այս երկիր այցելած օտարերկրացիների շրջանում:
Բնակարանագողերին արձանագրել է փողոցի տեսանկարահանող սարքը:
Շարքում տեղ են գտել չորս նորացված տարբերակներ. GT Speed-ը, GT Speed Convertible-ը, GT Speed Black Edition-ը եւ GT Speed Convertible Black Edition-ը: Այս շարքի ավտոմոբիլը կարող է զարգացնել ժամում մինչեւ 331 կիլոմետր արագություն:
Ոստիկանությունում հաղորդում տալու և դիմում-բողոքներ ներկայացնելու կարգը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Player Barometer-ի նոր վարկանիշը, որն արտացոլում է ֆուտբոլիստների մարզավիճակը Եվրո-2016-ից առաջ: Առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է, մի փոքր ետ են մնում Զլատան Իբրահիմովիչը և Անտուան Գրիզմանը:
Չինաստանի Հունանի հարավարեւելյան նահանգում ավարտվել Է աշխարհում ամենաերկար ապակե կամրջի շինարարությունը: Կառույցը գտնվում Է Տյանմենշան (Tianmenshan) ազգային բնայգում՝ Չժանցզյացզե (Zhangjiajie) գետահովտի 300 մետր բարձրության վրա:
«Նյու-Յորք Սիթիի» կիսապաշտպան Անդրեա Պիռլոն լրագրողների հետ զրույցում նշել է, որ անակնկալի չի եկել՝ իմանալով, որ ընդգրկված չէ Եվրո-2016-ի հայտացուցակում:
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Խուանֆրանը բաց նամակով դիմել է ակումբի երկրպագուներին այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակչում չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Մայիսյան փողոցի, Սարյան փող. 26-ից-41, Բուզանդի փող. 83-ից-107, Ամիրյան փող. 17-ից-80 համարների ջրամատակարարումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Կենդանակերպի Հրե նշաններն անկրկնելի ավանտյուրիստներ են և մարդիկ, ովքեր երբեք տեղում չեն նստում:
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ հունիսի 2-ին, հավանություն կտա ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը:
Ognov կայքն առաջարկում է բնական հյութի բաղադրատոմս, որը պայքարում է քաղցկեղի բջիջների առաջացման դեմ: Կայքի տվյալներով՝ այս հյութն արդեն հասցրել է բուժել քաղցկեղով տառապող 45000 հիվանդների:
«Ման եկանք երեխուս, վերջում մահացած տեսանք, բայց ես իմ երեխուն չեմ տեսել։ Ես դեռ հույսեր ունեմ, թե ինքն ինձ պիտի զանգի։ Երբ զանգ է գալիս, անջատում են, որ ես պիտի ետ զանգեմ, գիտեմ, թե Արմանս է»,- ասում է Արցախում զոհված սերժանտ Արման Անդրեասյանի մայրը։