Սամվել Բաբայանն ուժեղ ընդդիմություն չի կարող լինել. Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվեց խոսել ռազմական խնդիրների մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումների շուրջ, որոնք հրապարակվել են այսօրվա հարցազրույցում: Նա նշեց, որ ծանոթ չէ Քոչարյանի հարցազրույցին, երբ կկարդա, կպատասխանի նաև դրա վերաբերյալ հարցերին: Անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի բարձրացրած խնդիրներին՝ պաշտպանոողականության, զինվածության վերաբերյալ, Գ.Սահակյանը հայտարարեց, թե ամեն մարդ իր խնդիրներն է բարձրաձայնում. «Այդպիսի ժամանակներ ենք ապրում, մարդիկ են, իրենց մտքերն ունեն, ասում են: Եվ եթե այդ մտքերն այնպիսին լինեն, որ ժողովրդի հավատամքի կարիքն ունենան, ուրեմն առաջ կգնան, եթե ոչ, ուրեմն ասում են հենց այնպես»:

Ըստ Գ.Սահակյանի՝ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ս.Բաբայանը շատ մեծ դերակատարում է ունեցել և դա նորմալ է:  Մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե այս պահին Ս.Բաբայանի համար պաշտոն չկա, Գ.Սահակյանը նշեց. «Իհարկե, չունենք, որովհետև էդպես չի, որ մարդը իր համար գնում, ման է գալիս ամբողջ աշխարհում, հետո գալիս ասում է ինձ պաշտոն է անհրաժեշտ, որպեսզի ես կարողանամ առավել գամ»:  Հարցին՝ արդյոք կարո՞ղ է Ս.Բաբայանն ուժեղ ընդդիմություն լինել միավորվելով, ասենք, Վարդան Օսկանյանի հետ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս