Բաժիններ՝

Եգիպտացի լրագրողն իր որդու անունը Պուտին է դրել

Կահիրեից եգիպտացի լրագրող եւ թարգմանիչ Մոամեն Մուխթարն իր նորածին որդու անունը Պուտին է դրել: Այդ մասին Մուխթարը հունիսի 1-ին հայտնել է Facebook-ի իր Էջում:

«Փառք աստծո: Աստված ինձ որդի տվեց, նրան կոչում են Պուտին Մուխթար»,-գրել է  Մոամենը:

Մուխթար ավագն անվան ընտրությունը բացատրել է նրանով, որ աշխարհում կա հարյուր Վլադիմիր եւ ընդամենը մեկ Պուտին»:

Գրառման մեկնաբանները Մոամենին շնորհավորել են երեխայի ծնվելու կապակցությամբ եւ կատակել, որ այժմ նա կարող Է իրեն համարել Պուտինի հայրը: «Շնորհավորում եմ քեզ, Պուտինի հայր»,-մաղթել է սոցցանցում նրա ծանոթներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս