Ֆրանսիացիները որսացել են EgyptAir-ի կործանված ինքնաթիռի «սև արկղի» ազդանշանը
Միջերկրական ծովում գրանցվել է ազդանշան, որն, ամենայն հավանականությամբ, տալիս է EgyptAir ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկը: Այս մասին ասված է ավիաաղետի հետաքննության հանձնաժողովի հայտարարության մեջ: Ազդանշաններն ընդունել է օդանավի ինքն ագրիչների որոնումներին մասնակցող La Place ֆրանսիական նավում տեղակայված սարքավորումը:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ-Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: