Բաժիններ՝

EgyptAir-ի աղետից հետո Airbus-ն առաջարկում է ինքնանետվող «սև արկղեր» օգտագործել

Airbus ընկերությունն առաջարկել է օգագործել «սեւ ակղեր», որոնք կարող են աղետի դեպքում ինքնանետվել ինքնաթիռից՝ վերացնելով դժվարին որոնումների անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր ինժեներին:

Գործակալության տվյալներով՝ Airbus-ում նշում են, որ մայիսի 19-ին Միջերկրական ծովում Եգիպտոսի EgyptAir ընկերության հանրանավի կործանումը եւս մեկ փաստարկ է ինքնաթիռների այս տիպի ինքնագրիչների օգտին:

«Եթե մենք ինքնանետվող «սեւ արկղեր» ունենայինք, շատ ավելի հեշտ կլիներ դրանք գտնելը»,- ըստ գործակալության՝ ասել է  ընկերության ինժեներական ապահովման գծով փոխնախագահ՝ հավելելով, որ Airbus-ն արդեն աշխատում է դրա վրա:

Ինչպես նշում է գործակալությունը, ինքնանետվող «սեւ արկղերն» աղետի դեպքում կանջատվեն ինքնաթիռի պոչամասից եւ կմնան ջրի մակերեւույթին՝ տալով աղետի ազդանշան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս