Բաժիններ՝

Օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ անկում

2016 թվականի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է մոտ 15 մլրդ դրամ՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի 35.3 մլրդ դրամի դիմաց։ Այսինքն՝ ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը նվազել է 20.3  մլրդ դրամով կամ 2.3 անգամ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ընդ որում, ՕՈՒՆ-ների զուտ հոսքի 17.8 մլրդը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Իսկ Ֆրանսիայի ու Լյուքսեմբուրգի դեպքում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական մեծություն ունի, այսինքն՝ կապիտալը ավելի շատ արտահոսել է դեպի այդ երկրներ (Ֆրանսիա՝ -2.4 մլն դոլար, Լյուքսեմբուրգ՝ – 3.3 մլն դոլար)։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930