Բաժիններ՝

Ուորլիքը հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հույս է հայտնել

ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ հունիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացրել ենք կարևոր բանակցություններ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ: Մենք ակնկալում ենք հունիսին նախագահների հանդիպում»,- գրել է Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հունիսի 2-ին հանդիպելու է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930