Նոր ռեկորդ. Իտալիայում 1860 մետր երկարությամբ պիցցա են թխել
Իտալիայի Նեապոլ քաղաքում շուրջ 1860 մետր երկարությամբ պիցցա են թխել եւ սահմանել համաշխարհային նոր ռեկորդ:
Այսպիսով, իտալացի խոհարարները նոր նվաճման են հասել, որը տեղ է գտել Գիննեսի ռեկորդների գրքում. շուրջ 250 մարդ մայիսի 18-ին Նեապոլում թխել են աշխարհի ամենաերկար պիցցան:
1860 մետր երկարությամբ «Մարգարիտա»-ի պատրաստման համար պահանջվել է 2 տոննա ալյուր, 1,6 տոննա լոլիկ, 2 տոննա մոցարելա, 30 կիլոգրամ ռեհան, 200 լիտր ձիթայուղ եւ 1500 լիտր ջուր: Խոհրարարներին շուրջ 11 ժամ է պահանջվել այն պատրաստելու ու թխելու համար:
Հաղորդվում է, որ ռեկորդի սահմանումից հետո պիցցան բաժանել են կարիքավորներին:
Նախորդ ռեկորդային պիցցան հասնում էր 1595 ու կես մետր երկարության, նվաճումը գրանցվել էր Միլանի EXPO ցուցահանդեսում 2015 թվականի հունիսի 20-ին, հաղորդել է Sputnik-ը: