Բաժիններ՝

«Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի միջազգային ճանաչելիությունը մեծ է». Արթուր Ջավադյան

Այսօր ԱԺ նիստում ԿԲ 2016 թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձավ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնին և փորձեց հստակեցնել շրջանառվող տեղեկությունները: Ըստ նրա` կենտրոնը բաղկացած է մի քանի մասից` բուն կենտրոնը, շենք-շինությունները, կան 175 աշխատակիցներ, որոնցից 107-ը` Երևանից, որոնք 2 տարի առաջ ընտանիքներով են տեղափոխվել Դիլիջան բնակվելու և ԿԲ կառուցած տնակները նրանք գնել են:

Ըստ Ջավադյանի` կենտրոնում իրականացվել են մոտ 150 կոնֆերանսներ, կլոր սեղաններ, որոնց մասնակցել են 4000 հոգի` 50-ից ավելի երկրներից, եղել են 25 ԿԲ նախագահներ, այսօր տարածաշրջանային ուսումնական ծրագրերից մի քանիսն իրականացվում են ռեգիոնալ` Հայաստանում, և ի թիվս բազմաթիվ այլազգիների, նույնիսկ Թուրքիայի մասնակից է եղել:

«Հարվարդի, Բերքլիի և Սթենֆորդի համալսարանների ինտերներ ենք ունեցել, և կենտրոնի միջազգային ճանաչելիությունը մեծ է»,- նկատեց Ա.Ջավադյանը:

Նա նշեց, որ իրենց կառուցած գրադարանում 1300 հաճախորդ կա, Սեմ Սիմոնյանի հետ միասին Թումո կենտրոն են կառուցել, որտեղ ակտիվ 850 երեխաներ կան, նաև սահմանամերձ գյուղերից են հաճախելու:

ԿԲ նախագահը նաև նշեց, որ օտար լեզվի դասընթացներ են կազմակերպել ոստիկանների, բուժաշխատողների, անգամ տաքսու վարորդների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս