Սպիտակ տուն. EgyptAir-ի ինքնաթիռի վթարի պատճառների մասին խոսելը վաղաժամ է
Դեռևս շատ վաղ է խոսել EgyptAir-ի ինքնաթիռի վթարի պատճառների մասին: Ինչպես հաղորդում է Ria.ru-ն, այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը: «Դեռևս շատ վաղ է խոսել այն մասին, թե ինչն է դարձել վթարի պատճառը»,- ասել է նա:
Նրա խոսքով` համապատասխան աշխատակիցներն այս հարցով կապի մեջ են Ֆրանսիայում և Եգիպտոսում իրենց կոլեգաների հետ: «Հետաքննության արդյունքների մասին դեռևս վաղ է խոսել»,- ասել է նա:
Փարիզից Կահիրե թռչող օդանավը վաղ առավոտյան անհետացել էր ռադարներից: Ինքնաթիռում 66 մարդ է գտնվել` 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: