«Որևէ մեկը չի կարող լռեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ու ազատության ձայնը». Էդուարդ Շարմազանով

«Ղարաբաղյան խնդիրը պետք է ունենա համապարփակ լուծում, որտեղ պետք է հարգվի և սկզբունքային լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Որևէ մեկը չի կարող լռեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ու ազատության ձայնը: Սա փաստ է»,- այս մասին այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գերագույն մարմնի նիստի ավարտից հետո ասել է ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով` նիստի ընթացքում քննարկվել է ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի` Վիեննա կատարած այցի արդյունքները: Նա նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես երեք հայտնի սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունքի իրացում և խաղաղ կարգավորում:

Նրա խոսքով` Վիենննայում նոր փաստաթուղթ չի քննարկվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031