Բաժիններ՝

«Սևիլիան» կխաղա 2016-17 Չեմպիոնների լիգայում, «Լիվերպուլը» մնաց առանց եվրագավաթների

Եվրոպայի լիգայի եզրափակչում «Սևիլիան» հաղթեց «Լիվերպուլին» (3:1):
Այսպիսով, 2-րդ անգամ անընդմեջ Իսպանիայից 5 թիմ կխաղա Չեմպիոնների լիգայում:

Որպես Եվրոպայի լիգայի հաղթող՝ «Սևիլիան» 2016-17 Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կխաղա «Բարսելոնայի», «Ռեալի» և «Ատլետիկոյի» հետ, իսկ «Վիլյառեալը» կսկսի խաղերը մրցաշարի որակավորման փուլից:
«Լիվերպուլը», որը ԱՊԼ-ում գրավեց 8-րդ տեղը և դուրս չեկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, մնաց առանց եվրագավաթների:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս