ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը:
Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ճշտվել է ապրիլի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, 1991 թվականին ծնված, Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ Անդրանիկ Շահինյանի գտնվելու վայրը:
Հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պ.-ն 2015 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2005-2008թթ. ընթացքում Վիկտոր Ս.-ն, խաբեության եղանակով, շինարարական աշխատանքներ կատարելու պատրվակով իր վստահորդ Ալեքսեյ Կ.-ից մաս-մաս վերցրել է 5 մլն. ԱՄՆ դոլար գումար և հափշտակել այն:
«Եթե անգամ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հեռացնեն պաշտոններից, անգամ եթե Սերժ Սարգսյանը հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից, բայց համակարգային փոփոխություններ տեղի չունենան, որակապես նոր պետական կառավարման համակարգ և նոր ընտրախավ չունենանք, տեղում կդոփենք»,- այսօրվա քննարկմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը:
42-ամյա իսպանացի մասնագետը կարող է հեռացվել ակումբից արդեն հաջորդ շաբաթ «Բորնմուտի» դեմ խաղում ցույց տված անբավարար արդյունքի դեպքում: Ընդ որում, հաղորդվում է, որ նույնիսկ հաջող խաղի դեպքում Մարտինեսը, ամենայն հավանականությամբ, կհեռացվի ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 23-ին §Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կատարված կողոպուտի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
ԼՂՀ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին ամբաստանյալին հարցեր են ուղղել դատավորը, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները և Պերմյակովի դատապաշտպանը:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը People in Need կազմակերպության օժանդակությամբ հրապարակել է քարտեզ, որտեղ երևում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի՝ Ադրբեջանից գողացած փողերով ձեռք բերված շքեղ անշարժ գույքը:
Հայտնի են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության միասնական քննությունների օրերը:
Նիստի հիմնական թեման եղել է Ղարաբաղյան հակամարտությունը, նրա շուրջ ձևավորված նոր իրավիճակը և հնարավոր զարգացումները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Արա Այվազյանը ազատել Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի՝ ապրիլի 29-ին ստորագրած հրամանագրով այսօր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հակոբ Ղահրամանյանը:
«Էլ Մադրիգալ» (Վիլյառեալ, Իսպանիա) մարզադաշտում տեղի ունեցավ 2015-16 Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղը տեղի «Վիլյառեալի» և անգլիական «Լիվերպուլի» միջև: «Վիլյառեալը» հաղթեց 1:0 հաշվով. հանդիպման միակ գնդակը 92-րդ րոպեին խփեց Ադրիան Լոպեսը:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, իրենց գործողությունները համաձայնեցնելով Դամասկոսի հետ, ապրիլի 30-ից՝ ժ. 00:01-ից, Սիրիայի Լաթաքիա նահանգի հյուսիսային մասում 72 ժամով հրադադար են հայտարարում: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն, տեղեկացնում է Interfax-ը:
«Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող են գլխավոր թատրոնները, ինչպիսիք են՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը կամ Օպերային թատրոնը, չունենալ գլխավոր դիրիժոր»:
Արդեն երեք օր է, ինչ ավարտվել է պահեստազորայինների, կամավորականների, ազատամարտիկների ընտանիքներին օգնություն տրամադրվող գործընթացը:
Reckitt Benckise ընկերությունը, որը արտադրում է դեղամիջոցներ «Նուրոֆեն» ապրանքանիշի ներքո, Ավստրալիայում տուգանվել է 1,3 միլիոն դոլարով (1,7 մլն ավստրալական դոլար), հայտնում է BBC-ն:
Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը Բրյուսելում Եվրոպական տնտեսական ու սոցիալական կոմիտեի 516-րդ լիագումար նիստում հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը իրականություն է դարձրել Կասպյան տարածաշրջանից գազը Եվրոպա հասցնելու գաղափարը:
Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբը լրջորեն հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանով և 58 մլն ֆունտ (մոտ 85 մլն դոլար) է առաջարկել նրա տրանսֆերի համար։
Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում: Երեք բժշկական հաստատություններում էլ մասնագետները քայլեր են ձեռնարկում վիրավորների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:
Ստավանգերում տեղի ունեցավ Norway Chess շախմատային մրցաշարի 8-րդ տուրը: Մագնուս Կարլսենը պարտվեց Լևոն Արոնյանին, իսկ Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Մենտալա Հարիկրիշնային:
Հայ ադրբեջանական իրադարձությունները ստիպում են նորովի մոտեցումներ որդեգրել եղած և սպասվող մարտահրավերներին դիմագրավելու համար:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Շախտյորն» ընդունել էր «Սևիլիային» «Արենա Լվով» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Eurocopter 225 ուղղաթիռը, որում, նախնական տվյալների համաձայն, գտնվել է 15 մարդ, կործանվել է Նորվեգիայի հարավարևմտյան Բերգեն քաղաքում, հայտնում է BBC-ն:
Նա նշեց, որ Հայաստանին հովանավորներ պետք չեն, սակայն իրական դաշնակիցներ պետք են. «Այս պատերազմն ապացուցեց, որ մենք մեր դաշնակիցների հարցում պետք է լինենք ոչ միայն՝ առավել խտրական, այլև՝ առավել իրատեսական: Մենք չենք կարող Խաչատուր Աբովյանից մեջբերում անել և դաշնակից ունենալ, այդ ժամանակներն արդեն անցել են»:
Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը Երասխ գյուղի ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նախիջևանի մասին տեղեկությանը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ռուսաստանի ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, տեղեկացնում է ադրբեջանական minval.az կայքը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ակտիվացումը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, նման է սառցալեռան:
«Ես ընդունում եմ, որ մենք թերացումներ ունենք մարզային թատրոնների հարցում, դրանք մի տեսակ անտեսված վիճակում են հայտնվել: Ես շատ եմ ափսոսում նաև, որ ինչ-ինչ պատճառներով դադարեց գործել Գյումրիում կազմակերպվող «Դուետ» փառատոնը: Օգտագործելով այս առիթը՝ ես ուզում եմ դիմել Գյումրու քաղաքապետին, որպեսզի արվի ամեն բան՝ վերականգնելու այդ գեղեցիկ փառատոնը: Ամեն դեպքում՝ Թատերական գործիչների միության սուղ միջոցներով էլ մենք փորձում ենք անել հնարավորը՝ հավասար չափով ուշադրություն հատկացնելու և զարգացնելու համար թատերական ոլորտը»:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: