«Միայն բանակի ռեսուրսի վրա չպետք է մնա պետության կառավարումը». Վարուժան Ավետիսյան

«Եթե անգամ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հեռացնեն պաշտոններից, անգամ եթե Սերժ Սարգսյանը հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից, բայց համակարգային փոփոխություններ տեղի չունենան, որակապես նոր պետական կառավարման համակարգ և նոր ընտրախավ չունենանք, տեղում կդոփենք»,- այսօրվա քննարկմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը:

Նրա պնդմամբ՝ խրամատներից պետք է սկսվի նոր քաղաքական ընտրախավի ընտրազատումն ու ընտրությունը.

«Միայն բանակի ռեսուրսի վրա չպետք է մնա պետության կառավարումը: ՊՆ-ում կարելի է տասնյակներով Միրզաբեկյաններ ու Կարապետյաններ գտնել, բայց կան նաև ոչ պակաս քանակությամբ նոր որակի ու նոր մտածելակերպի, բարոյական, կամային մարդիկ: Բայց ցավալին այն է, որ պաշտոնանկ անողն ու իր շրջապատը պաշտոնանկ արվածների որակի կրողներն են, և ուղղակի Պողոսին Թորոսով են փոխարինելու: Կոռուպցիան չի վերանալու, որովհետև այն պետության կառավարման մեթոդ է, այլ կերպ այս պետությունը չի կառավարվում»:

Տեսանյութեր

Լրահոս