Բաժիններ՝

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձքննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 23-ին §Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կատարված կողոպուտի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ 3 անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել Ամիրյան 26 հասցեում գտնվող §Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի շենք, որտեղից հափշտակել են կիթառ՝ իր պատյանով, 2 համակարգիչ, ՊՈԱԿ-ին պատկանող՝ հանգանակված գումար, տարբեր այլ իրեր ու դիմել փախուստի, երբ տեսել են, որ թատրոնի պարետն իրենց նկատել է։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կողոպուտ կատարելու կասկածանքով 3 երիտասարդ ձերբակալվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս