Բաժիններ՝

«Սպանվածների հարազատներին ասելիք ունե՞ս». դատարանում հարցեր տվեցին Պերմյակովին

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին ամբաստանյալին հարցեր են ուղղել դատավորը, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները և Պերմյակովի դատապաշտպանը:

«Արմենպրես»-ի թղթակիցը դատարանի դահլիճից ներկայացնում է տուժողների իրավահաջորդների փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երեմ Սարգսյանի հարցերն ու դրանց Պերմյակովի տված պատասխանները:

Հոգեբանական ինչպիսի՞ վիճակում ես:

-Նորմալ:

Օդնոկլասնիկ»-ի սոցցանցի էջը քոնն է:

-Այո:

Գրառումները նույնպե՞ս:

-Հնարավոր է նաև ուրիշն է արել:

Ինչոր մեկին ապացուցելու բան ունե՞ս:

-Ոչ մեկին ոչ մի բան չունեմ ապացուցելու:

Սպանվածների հարզատներին ասելիք ունե՞ս:

-Ասելու ոչ մի բան չունեմ:

Մարդկանց խղճո՞ւմ ես:

-Այո:

-Ո՞ւմ ես հիմա խղճում:

-Ավետիսյանների հարազատներին:

-Գիտակցո՞ւմ ես, որ դու եք նրանց այդ վիճակում դրել:

-Այո:

-Եթե հիմա քեզ այստեղից ազատ արձակեին, ի՞նչ կանեիր:

-Ես կասեի… բայց չեմ ասի:

-Եթե որևէ մեկը քեզ ասեր, որ ինչ-որ մեկը յոթ անձի է սպանել, ինչ կասեիր:

-Ես կասեի, որ խելագար է: Բայց պատկերացրեք ես այդպիսին չեմ:

-Զղջո՞ւմ ես:

-Այո ու դա չեմ ասում զուտ ասելու համար:

-Սատանիստական խմբավորման պատկանո՞ւմ ես:

-Ոչ:

-Ինչո՞ւ ես քմծիծաղ տալիս:

–  Հարցն է ծիծաղելի:

– Դու գրառում ունես սատանայի նամակի հետ կապված:

– Գրառումն իմը չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս