Բաժիններ՝

Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի՝ ապրիլի 29-ին ստորագրած հրամանագրով այսօր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հակոբ Ղահրամանյանը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի մամլո ծառայությունից: Կայքը նշում է, որ Հակոբ Ղահրամանյանը ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը նախագահել է նաև 2010-2013 թթ.-ին: Նա մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը:

ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Լևոն Մնացականյանը իր դիմումի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից՝ ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն նշանակվելու կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930