Բաժիններ՝

«Արսենալը» 58 մլն ֆունտ է առաջարկում Հենրիխ Մխիթարյանի համար

Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբը լրջորեն հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանով և 58 մլն ֆունտ (մոտ 85 մլն դոլար) է առաջարկել նրա տրանսֆերի համար։

Այս տեղեկությունը ստացվել է 168.am-ի ռուսաստանյան աղբյուրներից (ինչպես հայտնի է, «Արսենալի» խոշոր բաժնետերերից մեկը ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովն է)։

Սրանից մեկ շաբաթ առաջ Bild պարբերականը գրել էր, որ Մխիթարյանին ցանկանում է իր կազմում տեսնել նաև «Չելսին» և պատրաստ է վճարել 60 մլն եվրո։

Ուշագրավ է, որ 2-3 ամիս առաջ հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 28 միլիոն եվրո էր, սակայն վերջին շրջանում նրա ցուցադրած խաղի արդյունքում այդ գինը բազմապատկվել է։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 29 խաղում Մխիթարյանը խփել է 11 գոլ և կատարել 13 արդյունավետ փոխանցում։ Իսկ Եվրոպայի լիգայում անցկացրած 15 խաղերում դարձել է 7 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Կարդացեք նաև

Վերջին 1 տարվա ընթացքում, ըստ տարբեր լրատվամիջոցների, Մխիթարյանի նկատմամբ, բացի «Չելսիից» և «Արսենալից», հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Յուվենթուսը» և ՊՍԺ-ն։

Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականը, սակայն բարձր գին առաջարկելու դեպքում չի բացառվում, որ դորտմունդյան ակումբը համաձայնի բաց թողնել մեր ֆուտբոլիստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930