«Էվերթոնը» հաջորդ շաբաթ կարող է հեռացնել Մարտինեսին
Ուրբաթ տեղի կունենա «Էվերթոնի» տնօրենների խորհրդի նիստը, որի ժամանակ կքննարկվի ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի ճակատագիրը:
42-ամյա իսպանացի մասնագետը կարող է հեռացվել ակումբից արդեն հաջորդ շաբաթ «Բորնմուտի» դեմ խաղում ցույց տված անբավարար արդյունքի դեպքում: Ընդ որում, հաղորդվում է, որ նույնիսկ հաջող խաղի դեպքում Մարտինեսը, ամենայն հավանականությամբ, կհեռացվի ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:
Ակումբի նոր մաժորիտար բաժնետեր Ֆարհադ Մոշիրին անհանգստացած է թիմի վերջին արդյունքներից և երկրպագուների դժգոհություններից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը