Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում ապրիլի 3-ին սուրբ և անմահ պատարագի ավարտին տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ադրբեջանի դավադիր հարձակումներին զոհ գնացած նահատակ զինվոր հերոսների և քաղաքացի անմեղ զոհերի հոգիների համար:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշվել է ևս մեկ անգամ կոչ անել միջազգային հանրությանը սաստելու Ադրբեջանին, քանի դեռ ուշ չէ՝ կանխատեսելով, որ Ալիևի բռնապետական ռեժիմը, ամենաթողությունից գլուխը կորցնելով, կարող է գնալ էլ՛ ավելի անմարդկային քայլերի։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է իսպանական Պրիմերայի 31-րդ տուրում «Ռեալի» հետ անցկացրած տնային խաղից ստացած տպավորություններով (1:2):
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնկվող լարվածության տարբեր փուլերում Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում առանձնակի հայատյաց ակտիվություն ցուցաբերող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս օրերին տարօրինակորեն լռում է։
Այսօր կհրապարակվեն ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների անունները: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առայժմ որեւէ տեղեկություն չկա այն մասին, արդյո՞ք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում գերիներ կան: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԼՂՀ գերիների եւ անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բելոռուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն Մայամիի մրցաշարի եզրափակչում հաղթելով ռուսաստանցի թենիսիստուհի Սվետլանա Կուզնեցովային 6:3, 6:2 հաշվով` տարավ իր 3-րդ տիտղոսը այս մրցաշրջանում:
Ղարաբաղի մարտերին հերոսաբար մասնակցած հայտնի «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի նախկին փոխհրամանատար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը «Երկիր մեդիա»-ին է ներկայացրել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտերի ընթացքը, տեղանքը, հետ վերցված հենակետերը։
Թեև ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, արյունով ու արյան բաղադրիչներով, սակայն մարդիկ իրենց քաղաքացիական պարտքն են համարում հայրենանվեր քայլ կատարելու, և Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն մարդկանց հոսքը չի դադարում, նրանք արյուն են հանձնում վիրավոր զինծառայողների համար:
Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճը:
Կան բազմաթիվ խնդիրներ հիմնական հարցերը լուծելու առումով, դա վերաբերում է նոր տեխնոլոգիաների կիրառմանը, գրանցմանը, և մեզ համար այսօր էլ մնում է մի էական հարց, որ մեր բոլոր ընտրողներն ունենան անձը հաստատող ոչ թե՝ 3 տարբեր, այլ՝ 1 միասնական փաստաթուղթ։
Վրաց քաղաքական և հասարական գործիչները լրջորեն անհանգստացած են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրմամբ: Վրաստանի Խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն շեշտել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի համար շատ կարևոր երկրներ են:
«Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է գնահատվում, առկա է արտահայտված դրական դինամիկա, բարելավվել են նաև հեմոդինամիկ ցուցանիշները, դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ, ստանում են վերականգնողական շարունակական բուժում: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Առողջապահության նախարարությունից:
«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված:Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը»:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և հակամարտության կողմերին կոչ արել վերադառնալ խաղաղ բանակցությունների:
Ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:
Ապրիլի 3-ին Ադրբեջանի Թարթառի շրջանում թաղվելուց և նկարները տարածվելուց հետո միայն հայտնի դարձել ապրիլի 2-ին արցախյան ճակատում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի`Նիջաթ Էսգենդերովի (İsgəndərov Nicat Bəhruz oğlu) ինքնությունը: Սպանվածը Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող էր` զորակոչված Թարթառի զինկոմիսարիատից:
Ռուսաստանի ԱԻՆ Կենտրոնական կառավարման մամուլի ծառայությունից հաղորդագրություն է ստացվել, որ Մոսկվայի կենտրոնում ՌԴ պաշտպանության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել: Այդ մասին գրել է «Ինտերֆաքս»-ը:
Սահմանին իմ կարիքը կա. կին ազատամարտիկն աղջիկներին թողնում է Երևանում ու մեկնում Ղարաբաղ:
Ադրբեջանը հայտարարել է իբր «միակողմանիորեն« կոնտրհարձակումից հրաժարվելու մասին: Մի կողմ եմ թողնում, թե դա որքան միակողմանի էր, երբ արդեն այնտեղ է ՌԴ պաշտպանության նախարարը, երբ աշխարհի բազում ղեկավարներ հասկացրեցին, որ պատերազմի թույլտվություն չունի Բաքվի խանը, երբ Ալիեւը հասկացավ, որ բացի մեծաքանակ զոհերը՝ այլ արդյունք չունի:
Բացահայտ է, որ դուք, Թուրքիայում նախագահական համակարգին ի նպաստ սահմանադրական փոփոխությունների հասնելու ցինիկ հաշիվներով, դավաճանելով մահմեդականներին եւ իսլամական արժեքները, ծառայում եք թուրք ազգայնամոլական, կայսերապաշտական, երիտթուրքական ծրագրերին:
Մազաթափությունն այնպիսի խնդիր է, որը կարող է ծագել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: Այս խնդիրը կարող է ի հայտ գալ մի քանի պատճառներով, սակայն ամենահաճախ հանդիպող պատճառը սթրեսն է: Այլ պատճառներն են քաշի կորուստը, ցիկլի դադարը, հորմոնալ խախտումներն ու հղիությունը:
Arcax.tv.am-ը քիչ առաջ զրուցել է Մարտակերտից ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:
Վերջին ժամերի ընթացքում առաջնագծում տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկատվությունը հադրութցիները ստանում են լրատվամիջոցներից` վերջին 12 ժամերի ընթացքում պարբերաբար հետևելով արցախյան, հայաստանյան ու ռուսական հեռուստաալիքներին: Արկերի, հրթիռների պայթյունների ձայնը Հադրութում լսվում էր վաղ առավոտից. շրջվարչակազմի ղեկավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել` քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ապրիլի 2-ին, ժամը 23.07-ին Ադրբեջանի Ուջարի շրջանում ստորերկրյա ցնցումներ են տղի ունեցել։ Այն արձանագրվել է Զարդաբի կայարանից 22 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։
Ներկայացնում ենք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի հեռուստաընկերությանը:
« Վերջին 24 ժամում Ադրբեջանը երկու անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է իր ահաբեկչական գործողությունները։ Սա բնորոշ է Ադրբեջանին եւ սա շահարկում է։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք կառուցողական նորմալ երկխոսության եւ հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն սա չի նշանակում, որ թույլ ենք եւ չենք կարող պաշտպանել մեր անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը»:
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շարունակել է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացման ուղղությամբ: