Իլհամ Ալիևը տարօրինակորեն լռում է

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնկվող լարվածության տարբեր փուլերում Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում առանձնակի հայատյաց ակտիվություն ցուցաբերող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս օրերին տարօրինակորեն լռում է։

Իր գրառումներում անհանդուրժողականություն, այլատյացություն, ռասիզմ և պատերազմի սպառնալիքներ  տարածող Ադրբեջանի նախագահը հիասթափեցրել է իր շուրջ 2 հազար հետևորդներին՝ չանդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին։

Ավանդույթի համաձայն,  նման փուլերում Իլհամ Ալիևի ու նրա աշխատակազմի որոշ անդամների պահվածքը Թվիթերում նույնիսկ անհանգստություն և զարմանք էր առաջացնում, քանի որ նա մի քանի րոպեի ընթացքում կարողանում էր իր միկրոբլոգը լցնել մի քանի տասնյակ թվիթերով՝ լի բռնության կոչերով ու պատերազմի սպառնալիքներով։ Նրա թվիթերյան ակտիվության բոլոր շրջափուլերն առնչվել են  ԼՂ հակամարտությանը։ Ուսումնասիրելով Իլհամ Ալիևի թվիթերյան էջը, կարելի է դրանում համոզվել։ Սակայն խախտելով ավանդույթն, այս անգամ Ալիևը անդրադարձել է ԼՂ հակամարտությանն ընդամենը մարտի 31-ին, իր հետևորդներին հիշեցնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի հիման վրա։

Ծանոթ լինելով Իլհամ Ալիևի ակտիվությանը Թվիթերում, գուցե կարիք կար չանտեսել ադրբեջանական հարձակմանը նախորդած այս գրառումը։

Հիշեցնենք, որ այդ օրերին Ադրբեջանի նախագահը գտնվել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։

Տեսանյութեր

Լրահոս