Գուավայի տերևները՝ մազաթափության դեմ
Մազաթափությունն այնպիսի խնդիր է, որը կարող է ծագել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: Այս խնդիրը կարող է ի հայտ գալ մի քանի պատճառներով, սակայն ամենահաճախ հանդիպող պատճառը սթրեսն է: Այլ պատճառներն են քաշի կորուստը, ցիկլի դադարը, հորմոնալ խախտումներն ու հղիությունը:
Մազաթափությամբ տառապող մարդկանց մեծամասնությունը փորձում է բուժել այս խնդիրը կոսմետիկ որոշ միջոցների օգնությամբ, սակայն դրանք միշտ չէ, որ օգնում են, քանի որ դրանց բաղադրության մեջ մեծ քանակությամբ քիմիական տարրեր են մտնում:
Գույություն ունեն մի շարք բնական բաղադրատոմսեր, որոնք օգնում են բուժել և կանխարգելել մազաթափությունը, դրանցից մեկն է առաջարկում healthyfoodhouse կայքը: Բնական այս միջոցի բաղադրության մեջ մտնում են գուավայի տերևները, որոնք արդյունավետ կերպով պայքարում են մազաթափության դեմ, ամրացնում են մազարմատները:
Պարզապես մեկ լիտր ջրի մեջ լցրեք մեկ բուռ գուավայի տերևներ, թողեք եռա 20 րոպե: Ապա թողեք, որ սառչի: Ստացված հեղուկով մերսեք գլխամաշկը և մի քանի ժամ մի լվացեք գլուխը:
Լավագույն արդյունքի համար պրոցեդուրան կատարեք քնելուց առաջ և թողեք լուծույթը մնա գլխին ամբողջ գիշեր:
Կանոնավոր կերպով կրկնեք պրոցեդուրան՝ մինչև ցանկալի արդյունքի հասնեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը