
««Բարսելոնա» – «Ռեալ» խաղում ոչ ոքին ավելի արդար կլիներ». Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է իսպանական Պրիմերայի 31-րդ տուրում «Ռեալի» հետ անցկացրած տնային խաղից ստացած տպավորություններով (1:2):
«Այսպիսի բան կարող է պատահել յուրաքանչյուր խաղում: Ցավոք, մենք պարտվեցինք մեր հարկի տակ, բայց պարտության օրը չեն ընտրում: Նշանակում է, մենք դատապարտված էինք պարտության հենց այսօր: Ես գոհ եմ ֆուտբոլիստների ցանկությունից, գոհ եմ խաղից, բայց դժգոհ եմ արդյունքից: Կարծում եմ, մենք կարող էինք հաղթել: Ոչ ոքին ավելի արդար կլիներ, բայց «Ռեալում» բավարար են վարպետները: Հուսով եմ, այսօր եզակի դեպք էր»,- ասել է Էնրիկեն Marca-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը