
«Պատժիչ գործողությունների նոր բանաձև՝ ամեն զոհված հերոսի անունով ազատագրել ու անվանակոչել նույնքան հենակետ»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը հայտարարել է իբր «միակողմանիորեն« կոնտրհարձակումից հրաժարվելու մասին: Մի կողմ եմ թողնում, թե դա որքան միակողմանի էր, երբ արդեն այնտեղ է ՌԴ պաշտպանության նախարարը, երբ աշխարհի բազում ղեկավարներ հասկացրեցին, որ պատերազմի թույլտվություն չունի Բաքվի խանը, երբ Ալիեւը հասկացավ, որ բացի մեծաքանակ զոհերը՝ այլ արդյունք չունի:
Ես կարծում եմ, Հայաստանը չպետք է նույնատիպ հայտարարություն անի կամ նման բանի գնա՝ ավարտին հասցնելով պատժիչ գործողությունները: Նախկինում հայկական կողմ պատժիչ բանաձեւն էր՝ ամեն մի զոհված հայ զինվորի դիմաց 3, հետագայում՝ 10 ադրբեջանցի զինվոր: Բանաձեւը պետք է անհապաղ փոխվի: Քանի հերոս տղայի, զինվորի, քաղաքացու կորուստ ունեցել ենք, այդքան հերոսի անունով նոր հենակետ պետք է ունենանք:
Հենակետ նաեւ դպրոցի ճանապարհին զոհված 12-ամյա արցախցի պատանու անունով: Մեր զոհված տղաների արյունը առնվազն պետք է հավերժանա նոր դիրքեր վերցնելով: Նրանք արժանի են դրան: Ահա սա պետք է լինի պատժիչ գործողությունների բանաձեւը»: