Թուրքիան խրախուսում է ինքնորոշված ԼՂՀ դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը. Շավարշ Քոչարյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը դատապարտել է Թուրքիայի հայտարարությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող բախումների առնչությամբ: Այս մասին Շ. Քոչարյանն ասել է` մեկնաբանելով Tert.am-ի հարցը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը Թուրքիայի իշխանութ յունների արձագանքի վերաբերյալ:

«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված:Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը:

Դա նաեւ տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության եւ արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս»,- նշել է Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930