Բաց նամակ նախագահ Էրդողանին. Սևակ Արծրունի

Հայաստանի Արեւելյան սահմանի ամբողջ երկայնքով պատերազմ է: Թուրքական բանակի կողմից պատրաստված հատուկ ջոկատայինները լայնածավալ գործողություններ են իրականացնում հայկական գյուղերի վրա:

Ռմբակոծվում են Արցախի հայկական դպրոցները, թուրք-ադրբեջանական ջոկատներն անընդհատ փորձում են ներթափանցել հայաբնակ տարածքներ` հայ անմեղ ու անզեն բնակչության նկատմամբ իրագործելու համաթուրքիկ մոլուցքը:

Թուրքիայի նախագահ Պարոն Էրդողան, սույն նամակով ցանկացա Ձեզ տեղյակ պահել, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանում եւ ամբողջ աշխարհում անցյալին հավատացել են ձեզ ու հույս փայփայել որ դուք կլինեք նոր Թուրքիայի առաջին առաջնորդը, հասկացել են, որ ձեր այդ երազը չիրականացավ: Դուք նույնպես կուլ գնացիք Թուրքիայի ազգայնամոլական խորքային պետությանը:

Դուք, պարոն նախագա՛հ, դասալիք եք:

Լքել եք ձեր անցյալի բոլոր նպատակներն ու իդեալները, եւ հանուն իշխանության այսօր ծառայում եք ձեր իսկ թշնամիներին, թուրք ազգայնամոլությանը:

Դուք դավաճանել եք միջազգային հանրությանը, ովքեր ձեզանից սպասում էին ազատական ժողովրդավարական բարեփոխումներ:

Դուք դավաճանել եք Թուրքիայի հանրությանը, թուրք, քուրդ եւ այլ բոլոր ազգերին, ովքեր ձեզ բերեցին իշխանության գահին, հանուն թուրք ազգայնամոլական խորքային պետությունը արմատախիլ անելու ձեր ուխտին:

Դուք դավաճանեցիք նույնիսկ քաղաքական իսլամի ձեր գաղափարակիցներին, նաքշիբենդիստական եղբայրներին, ու այսօր հարվածում եք չափավորական իսլամի, ազատական իսլամի, ժողորդավարության եւ խղճի արժանիքների վրա կառուցվող Թուրքիայի մահմեդական հասարակության սկզբունքներին:

Դուք, պարոն Էրդողան, դավաճանել եք բոլորին, ձեր ընկերներին, հարազատներին, ժողովրդին, կրոնակիցներին ու համայն մարդկությանը, որովհետեւ տրվել եք ազգայնամոլական մոլուցքին հանուն իշխանամոլության:

Ես, մահմեդական եւ քրիստոնյա ազատամիտ եւ ազատատենչ մարդկության անունից հայտարարում եմ, որ Թուրքիայի մտավորականության, արցախահայության եւ քուրդ ժողովուրդի նկատմամբ Ձեր վարչակազմի որդեգրած քաղաքականությունը արժանի է երիտթուրքական քաղաքական ոգիին:

Բացահայտ է, որ դուք, Թուրքիայում նախագահական համակարգին ի նպաստ սահմանադրական փոփոխությունների հասնելու ցինիկ հաշիվներով, դավաճանելով մահմեդականներին եւ իսլամական արժեքները, ծառայում եք թուրք ազգայնամոլական, կայսերապաշտական, երիտթուրքական ծրագրերին:

Ես, այսօր բացահայտ հայտարարում եմ, պարոն Էրդողան, դուք դավաճանել եք բոլորին, եւ մարդկությունը ձեզ կհիշի որպես դասալիք:

ՍեւակԱրծրունի
Երեւան, 3 ապրիլ 2016թ.

Տեսանյութեր

Լրահոս