
Մարտին Շուլցը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և հակամարտության կողմերին կոչ արել վերադառնալ խաղաղ բանակցությունների:
«Անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի էսկալացիայից: Կոչ եմ անում բոլոր կողմերին վերադառնալ խաղաղ գործընթացի՝ Մինսկի խմբի հովանու ներքո»,- հայտարարել է Շուլցը Բրյուսելում: