Բաժիններ՝

Ազարենկոն դարձավ 3-րդ թենիսիստուհին, ով 1 մրցաշրջանում հաղթել է և Ինդիան-Ուելսում, և Մայամիում

Բելոռուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն Մայամիի մրցաշարի եզրափակչում հաղթելով ռուսաստանցի թենիսիստուհի Սվետլանա Կուզնեցովային 6:3, 6:2 հաշվով` տարավ իր 3-րդ տիտղոսը այս մրցաշրջանում: Բայցի այդ, Ազարենկոն դարձավ 3-րդ թենիսիստուհին պատմության մեջ, ով կարողացել է մեկ մրցաշրջանում հաղթել և Մայամիում, և Ինդիան-Ուելսում: Մինչ նա դա արել էին Շտեֆի Գրաֆը (1994, 1996) և Քիմ Քլիյսթերսը (2005):

Ազարենկոյի համար տիտղոսը Մայամիում երրորդն էր այս մրցաշրջանում (նա անցկացրել է 4 մրցաշար): Նա հաղթեց 12-րդ խաղն անընդմեջ և 22-րդը` այս տարի: Մրցաշարի արդյունքներով նա կդառնա աշխարհի 5-րդ ռակետը և կգլխավորի WTA-ի չեմպիոնական մրցավազքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930