Սերժ Սարգսյանը պատգամավորների հետ շուրջ 3 ժամ զրույց է ունեցել. armtimes.com

armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց Հանրապետական խմբակցության շուրջ 3 ժամ տեւած նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր կուսակցության նախագահի հետ Հանրապետական խմբակցության հանդիպումն էր, որը պարբերաբար է մեր մոտ լինում»,- նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձել են Ընտրական օրենսգրքին: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ «Հրազդան ցեմենտ» գործարանին հարկային արտոնություն տալու վերաբերյալ ԱԺ-ում կազմակերված քվեարկության հետ կապ չի ունեցել այս հանդիպումը:

Հարցին՝ վաղը Գործադիր մարմնի նիստ լինելու է, ինչո՞վ էր պայամանավորվա մի օր առաջ հրատապ նիստ հրավիրելը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Որովհետեւ Գործադիր մարմնի անդամները 17-18 հոգի են, եւ բնականաբար, անհրաժեշտություն կար, որպեսզի պարբերաբար կուսակցության նախագահը հանդիպի նաեւ պատգամավորական խմբակցության հետ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս