Բաժիններ՝

Զոհվածների ընտանիքների մի մասն ունի վարկային, իսկ որոշ ընտանիքներ նաև՝ կոմունալ վճարումների պարտավորություններ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքի սոցիալական հարցերի ուսումնասիրման և ընտանիքների կարիքների համակողմանի գնահատման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, պաշտպանության և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների աշխատակիցներ:

Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին, հնարավոր ու ցանկալի զարգացումներին, ուսումնասիրվել են բնակարանային, կոմունալ-կեցնաղային հարմարության և այլ տվյալներ.

«Ուսումնասիրվել են ԼՂՀ և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016թ. ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ՝ ըստ բնակության վայրի Երևան և ՀՀ 9 մարզեր»:

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեն 10 ընտանիքներ, երեխաների թիվը 17-ն է, 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ:

Ընտանիքների այն անդամները, ովքեր զբաղված չեն, աշխատելու ցանկություն են հայտնել, որոշ դեպքերում պարզվել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման դեպքում ընտանիքը կզբաղվի գյուղատնտեսությամբ:

Զոհված զինծառայողների որոշ ընտանիքների անդամներ առողջական խնդիրներ ունեն, բժշկական հետազոտության կարիք, վիրահատության, հոգեբանական ծառայության: Նախարարի խոսքով՝ ընտանիքների մի մասն ունի վարկային պարտավարություններ, իսկ որոշ ընտանիքներ նաև՝ կոմունալ վճարումների պարտավորություններ:

Արտեմ Ասարյանն ասաց, որ զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը գտնվել են մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ ՀՀ ՊՆ-ի և ԼՂՀ ՊԲ-ի կողմից, ինչպես նաև մեր հայրենակիցների ու կազմակերպությունների կողմից տրամադրվել և շարունակվում են տրամադրվել դրամական օժանդակություններ:

Օրենսդրությամբ սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար՝ մարտական գործողություների ընթացքում զոհվելու դեպքում, ինչպես նաև 1 մլն 400 հազար դրամ հուղարկավորության կազմակերպման և 700 հազար դրամ՝ գերեզմանների բարեկարգման համար, որոնք վճարվում են ՊՆ կողմից, ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում են կենսաթոշակներ, պարգևավճարներ: Բամզաթիվ կազմակերպություններ և քաղաքացիներ շարունակում են պատրաստակամություն հայնել օգնել ընտանիքներին, գործընթանցերն առավել նպատակային և հասցեական դարձնելու համար առաջարկում են դնել համակարգային հիմքերի վրա՝ ընդգրկելով սոցիալական աշխատողի ինստիտուտը:

Նախնական ուսումնասիրության են ենթարվել նաև վիրավորված զնծառայողնքերի կարիքները, այցելություն է կատարվել 7 հիվանդանոց, նախատեսվում է ուշադրության կենտրոնում պահել նրանց՝ հետագա սոցիալական ծառայությունների կազմկերպումը պատշաճ կարգով կազմակերպելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս