![](/banners/BeFunky-design.jpg)
«Հրազդան-ցեմենտի» տույժերը և պարտքերը պետք է վճարի գործարանի նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը. պեղե՛ք նրան
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/Naira-Zohrabyan.jpg)
Այսօր ԱԺ նիստում պետք է քննարկման դրվեր «Հրազդան-ցեմենտ» գործարանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով, ազատելու հարցը:
«Հրազդան-ցեմենտի» գույքը, հիշեցնենք, վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան» բանկում:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ տույժերը պետք է վճարի գործարանի նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Նա նշեց, որ Բաղդասարովը ձրի սեփականացրեց «Խնայբանկը», 2 տարի հետո ծախեց ՎՏԲ բանկին, ՎՏԲ-ն վարկ է տվել գործարանին, որը չեն վերադարձնում, և որի դիմաց գործարանն անցել է ՎՏԲ-ին: Բագրատյանը սա «հանցագործություն» անվանեց: Ըստ նրա` գործարանը պետք է վաճառվի առանց պարտքերի` դրանք թողնելով Միխայիլ Բաղդասարովին:
«Պեղեք Բաղդասարովին, գտեք, թող գա պատասխանատվություն կրի»,- պահանջեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այն գումարները, որոնք պետք է ուղղվեն սոցիալական, պաշտպանության ծախսերին, հիմա նվիրաբերում են Միկա Բաղդասարովին. «Սա մեր զինվորների և մեր պաշտպանության գումարներն են, դեմ քվեարկեք»:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը խնդիրը քննարկելու համար պահանջեց 20 րոպե ընդմիջում: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայարարեց ընդմիջում: