Բաժիններ՝

Բաքվում իր աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումը

Բաքվում իր աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումը, որի բացմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Մեհրիբան Ալիևան, հայտնում է APA գործակալությունը:

Ֆորումին մասնակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձրագույն ներկայացուցիչ Նասիր Աբդուլազիզ Ալ-Նասերը, ընդհանուր առմամբ՝ 146 երկրի մոտ 2000 մասնակից:

Արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանում են նաև Մալթայի նախագահ Մարիա Լուիզա Կոլեյրո Պրեկան, Բելառուսի Ազգային ժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը:
Ֆորումի աշխատանքը կշարունակվի երեք օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930