Բաժիններ՝

«7 հիվանդ է տեղափոխվել, որից մեկը հրաժարվել է հիվանդանոցային բուժումից». Արմեն Մուրադյանը` ավտոբուսում պայթյունից վիրավորվածների մասին

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատվում են Հալաբյան փողոցում տեղի ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածք ստացած երկու քաղաքացիներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«7 հիվանդ է տեղափոխվել, որից մեկը հրաժարվել է հիվանդանոցային բուժումից: Մուտքից ինքնուրույն հեռացել է, իսկ 6-ն ընդունվել են հիվանդանոց` 3 կին, 3 տղամարդ: Տղամարդկանցից մեկը 14 տարեկան տղա է, և մեկ հղի կին ունենք վիրավորվածներից: Այս պահին երկու հոգի վիրահատվում են:

Բոլորի վիճակը գնահատվել է ծանր, որոնցից 4-ը կայուն ծանր են, երկուսինը, որոնք վիրահատվում են, ծայրահեղ ծանր: Այս պահին վիրահատություններն ավարտվում են, և հիվանդների վիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է»,- ասել է առողջապահության նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս