
Պեկինում բացվել է Չինաստանում խոշորագույն Auto China 2016 ավտոսալոնը

Չինաստանի մայրաքաղաքում բացվել է երկրում խոշորագույն Auto China 2016 միջազգային ավտոսալոնը: 220 հազար քառակուսի մետր տարածքում ներկայացված են աշխարհի 14 երկրների ավտոարտադրողների հազարից ավելի ավտոմեքենաներ: Կազմակերպիչների գնահատումների համաձայն՝ այս տարի «Ինովացիոներից դեպի տրանսֆորմացիա» նշանաբանի ներքո անցկացվող ցուցահանդես կայցելի ավելի քան 800 հազար մարդ, ներառյալ մի քանի հազար լրագրողներ:
Պեկինյան ավտոսալոնում, որն անցկացվում է երկու տարին մեկ, գործում է 1600 ստենդ: Գիտակներն ու ավտոսիրողները կկարողանան գնահատել ավտոմոբիլների 1179 մոդելներ: Սպասվում են նորույթների 112 համաշխարհային պրեմիերաներ, կցուցադրվեն 47 կոնցեպտ-կարեր, ինչպես նաեւ 147 հիբրիդներ եւ էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաներ:
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են McLaren, Aston Martin, Bentley, Lamborghini, Ferrari, Toyota, Volkswagen, BMW, Rolls-Royce, Audi, Subaru, Mercedes-Benz, Mazda, Honda, Suzuki, Nissan ընկերությունները եւ հայտնի այլ արտադրողներ:
Առաջին չորս օրն ավտոսալոնը բաց կլինի միայն լրագրողների եւ ճյուղի ներկայացուցիչների համար, լայն հանրության առջեւ այն դռները կբացի ապրիլի 29-ին: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մայիսի 4-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-