Մարտի 29-ին, ժամը 09.30-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ հանդիպակած երթևեկող «Օպել Աստրայի», ինչից հետո վերջինս հարվածել է ճամփեզրի աջ հատվածում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
Ռազմական տրամաբանությունն այն է, որ բոլոր այդ միջադեպերն այս կամ այն ձևով պահանջում են բոլոր կողմերի պատասխանը, որովհետև զինվորականները շփման գծում փորձում են արձագանքել՝ տեսնելով սեփական զինվորների կամ ընկերների մահը:
Կարծում եմ՝ այս պահի դրությամբ՝ այն պարզ պատճառով, որ դա հնարավոր չեղավ կազմակերպել, և Ադրբեջանը փաստացի հրաժարվում է ուղղակի վերականգնել բանակցային ֆորմատը: Հետևաբար, չի կարող հայտարարվել մի բան, որը, լավագույն դեպքում, մնալու է ցանկության մակարդակում և իրականություն չի դառնալու, առավել ևս՝ եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը նույն ՌԴ նախագահի հովանու ներքո կազմակերպվող հանդիպումներում խուսանավելու որևէ փորձեր չեն կատարում:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ակնկալում է ընդդիմադիր ուժերի ու քաղհասարակության գործնական և ակտիվ մասնակցությունը ժողովրդին մոբիլիզացնելու և հանրահավաքային շարժման ու քաղաքացիական անհնազանդության քայլերի միջոցով նրա կամքը վարչախմբին պարտադրելու ծրագրի մշակման և իրականացման գործում:
ԱՄՆ-ը Իրանին չի հրավիրել մասնակցել Վաշինգտոնի միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովին, քանի որ կարծում է, որ գագաթաժողովի բոլոր մասնակիցները պետք է կառուցողական դեր խաղան գործընթացում, հայտարարել է Սպիտակ տանն առնթեր ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Լորա Հոլգեյթը:
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին թույլ չեն տվել մեկնել արտասահման: Բաքվի միջազգային օդանավակայանում նրան բերման են ենթարկել օդանավակայանի տրանսպորտի գծով ոստիկանական վարչություն: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:
«ԵԱՀԿ-ն առանձնահատուկ է: Մենք պետք է հաղթահարենք խնդիրներն ու վերանայենք ԵԱՀԿ-ն, մենք կարիք չենք տեսնում վերաբանակցել հանձնառությունները, դա իրատեսական չէ: Մեզ պրագմատիկ մոտեցում է պետք՝ տեսնել երկխոսության ինչ հնարավորություններ կան, չնայած կան տարաձայնություններ»:
Իսպանիայի միջուկային անվտանգության խորհուրդը հայտարարել է ճառագայթաակտիվ նյութեր պարունակող ճամպրուկի անհետանալու մասին, տեղեկացնում է BBC-ն:
Այս մասին Կիպրոսից վերադառնալուց հետո Կահիրեի օդանավակայանում պատմել են ուղեւորները:
«Սկարբեկի Մաքս Ռոս փողոցում ահաբեկիչների բնակարանում հայտնաբերված նոութբուքում տեղեկատվություն է եղել ԱՄՆ-ի դեսպանատան եւ Բելգիայի վարչապետի նստավայրի մասին»,- նշել է հեռուստաալիքը:
Ինքնաթիռի կործանման հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ Լապիերի կինը եւ նրա ընտանիքի այլ անդամներ:
ԺՀԿ-ն համոզված է, որ Սասուն Միքայելյանն իր անցած ճանապարհով, Հայրենիքի նվիրվածությամբ կարող է դառնալ ընդդիմության համախմբման մերանը և Հրազդանի ժողովուրդը, տեսնելով միասնականություն, կկարողանա կանխել հանրապետական բանդայի «հաղթարշավը», տեր կկանգնի քվեին և կունենա իր քաղաքապետին ի դեմս Սասուն Միքայելյանի:
Etihad Airways ավիաընկերության Աբու Դաբի-Չիկագո չվերթը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորի մահվան պատճառով:
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը չի բացառել Թուրքիայից Ռուսաստան ներկրվող ողջ գյուղատնտեսական արտադրատեսակների վրա արգելքի սահմանումը, հայտնում է RIA Novosti-ն:
«Այս ոգով էլ կոչ ենք անում Ձեզ Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի խնդրի հիմնական կողմերի հետ` իրականություն դարձնելու Կոնգրեսի անդամների կողմից առաջարկված և Ձեր վարչակազմի կողմից աջակցություն ստացած խաղաղությանն ուղղված միջոցառումները»,- ասված է կոնգրեսականների նամակում:
«Այս առավոտ մեր սիրելի կինը, մայրը, տատիկը, հրաշալի դերասանուհին, հումանիտար գործիչն ու հոգեկան առողջության ռեկորդակիր Աննա Փաթի Դյուկ Փիրսը փակեց իր աչքերը, նրա ցավը հանդարտվեց, եւ նա համբառնաց մի հրաշագեղ վայր»,- հայտարարել է Դյուկի որդին՝ դերասան Շոն Ասթինը: Ինչպես հայտարարել է Դյուկի կառավարիչը, դերասանուհու մոտ սեպսիս Էր զարգացել:
ՌԴ կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել գազի և ալմաստների վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի փոփոխությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել երկրներին միավորել ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև մեծ ուշադրություն դարձնել ծայրահեղականության առաջացման նախադրյալներին:
մարտի 30-ին ժամը 00:10-ին «Գյումրի» ԲԿ են ընդունվել կտրած-ծակած գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Վերջիններս են Երեւանի բնակիչներ, 1980 թ. ծնված Արա Մանուկյանը, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքեր, եւ 1989 թ. ծնված Նաիրի Դավթյանը, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած- ծակած« աջ կեսի չթափանցող կտրած- ծակած« ձախ դաստակի կտրած վերքեր:
Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ աշխարհահռչակ Ատլանտյան խորհրդի հրավերով:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ դերը, որը Ռուսաստանը խաղում է Սիրիայում, վերջին շրջանում ավելի կառուցողական է դարձել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայ Ազգային Կոնգրես կուսակցության կողմից առաջարկված բանակցային ֆորմատը չի ենթադրում ներառական հնարավորություն, քանի որ ձևավորվում է միայն ԱԺ խմբակցություններից՝ հաշվի չառնելով արտախորհրդարանական քաղաքական ուժերին։
Apple ընկերության եւ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական վեճն ավարտված է: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ վեճի առարկա հանդիսացող Սան Բերնարդինոյի ահաբեկչի արգելափակված հեռախոսից հաջողվել է ստանալ բոլոր տեղեկությունները, եւ իրավապահներին այլեւս անհրաժեշտ չէ Apple-ի օգնությունը՝ հեռախոսի պաշտպանվածությունը շրջանցելու համար:
Ատոմային արդյունաբերության զարգացման հարցերի քննարկումը համընկնում է միջուկային անվտանգության շուրջ գագաթնաժողովին, որը նույն օրերին անցկացվելու է Վաշինգտոնում: Դրան կմասնակցեն հիսունից ավելի պետություններ: Գլխավոր թեման կդառնա միջուկային ահաբեկչության կանխման քննարկումը: Գագաթնաժողովի ծրագիրը կսկսվի մարտի 31-ին պատվիրակությունների ղեկավարությունների ժամանումից հետո, իսկ ելույթների հիմնական մասը կկայանա ապրիլի 1-ին:
Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում աշխատելը, շփումները Բորդյուժայի եւ Պատրուշեևի հետ, հավանաբար, համոզեցին ՕԵԿ նախագահին, որ Հայաստանի գործառույթը Ռուսաստանի ֆորպոստ լինելն է:
Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
ՀՀ արտաքին պարտքի անընդհատ աճը և ներգրավված միջոցների անարդյունավետ ծախսվելու փաստը բազմաթիվ հարցեր են առաջացնում թե՛ մասնագետների և թե՛ հասարակության լայն շերտերի շրջանում։ Այդ իսկ պատճառով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել իր քաղաքական օրակարգում ընդգրկել ՀՀ արտաքին պարտքի անկախ աուդիտի հանձնաժողովի ստեղծման հարցը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից):
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պատասխան հայտագիր է հղել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը` Հրաչյա Հարությունյանին տեսակցելու հարցի առնչությամբ` հայտնելով, որ ՌԴ Պատժի կրման դաշնային ծառայության պատժի կրման և հատուկ հաշվառման վարչությունը պատրաստակամ է կազմակերպել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ ների հանդիպումը Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ: