Բաժիններ՝

Մահացել է օսկարակիր դերասանուհի Փաթի Դյուկը

Մարտի 29-ին 69 տարկան հասակում մահացել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի, «Օսկար», «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի» մրցանակների դափնեկիր Փաթի Դյուկը: Այս մասին տեղեկացնում է  France-Presse գործակալությանը:

«Այս առավոտ մեր սիրելի կինը, մայրը, տատիկը, հրաշալի դերասանուհին, հումանիտար գործիչն ու հոգեկան առողջության ռեկորդակիր Աննա Փաթի Դյուկ Փիրսը փակեց իր աչքերը, նրա ցավը հանդարտվեց, եւ նա համբառնաց մի հրաշագեղ վայր»,- հայտարարել է Դյուկի որդին՝ դերասան Շոն Ասթինը: Ինչպես հայտարարել է Դյուկի կառավարիչը, դերասանուհու մոտ սեպսիս Էր զարգացել:

Դերասանուհին «Օսկար» մրցանակ է ստացել 16 տարեկանում «Հրաշք գործած աղջիկը» ֆիլմում քաղաքական ակտիվիստուհի Հելեն Քելլերի դերի համար: Նա նաեւ խոշոր պարգեւներ են բերել նրա աշխատանքները «Ես, Նատալինս», «Իմ թանկագին Չառլի», ինչպես նաեւ «Կապիտաններ եւ թագավորներ» ֆիլմերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031