
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կոչն ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի

ԺՀԿ-ի գնահատականներով գործող վարչախումբն իր իշխանավարման ընթացքում ամբողջապես կազմաքանդեց ընտրական համակարգը, որի վերջին հանգրվանը 2015 թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեն էր, իսկ ընտրական օրենսգրքով հայտ է ներկայացվում քրեաօլիգարխիկ համակարգի անփոփոխելիությանը: Պլանավորված հրեշավոր ծրագիրը կանխելու միակ ճանապարհն իրական ընդդիմադիր ուժերի և ժողովրդի համատեղ ակտիվ պայքարն է:
Այդ ճանապարհին Հրազդանի քաղաքապետի ընտրությունը կարող է դառնալ տվյալ համագործակցության լավագույն փորձությունը:
ԺՀԿ-ն համոզված է, որ Սասուն Միքայելյանն իր անցած ճանապարհով, Հայրենիքի նվիրվածությամբ կարող է դառնալ ընդդիմության համախմբման մերանը և Հրազդանի ժողովուրդը, տեսնելով միասնականություն, կկարողանա կանխել հանրապետական բանդայի «հաղթարշավը», տեր կկանգնի քվեին և կունենա իր քաղաքապետին ի դեմս Սասուն Միքայելյանի:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ
29.03.2016թ