Բաժիններ՝

Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժ. 00:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 02.00-ին), հայտնում է BBC-ն:

Երկրի տարածքում զինադադարն սկսելու պահից Սիրիայի Մարդու իրավունքների հարցով դիտորդական կենտրոնը հայտնել է, որ կրակի դադարեցման ռեժիմին ընդհանուր առմամբ հետևում են հակամարտության բոլոր կողմերը, թեև կեսգիշերից հետո գրանցվել են հրաձգության դեպքեր Դանասկոսի շրջանում ու Դերաա քաղաքում:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, թե մտավախություն ունի, որ փորձեր կլինեն՝ խոչընդոտելու հակամարտության ավարտի պլանի իրականացմանը:

«Շաբաթ օրը կդառնա չափազանց կարևոր օր: Հավանաբար, մենք կտեսնենք ոչ քիչ փորձեր՝ ուղղված այն բանին, որ մեր ջանքերը զրոյի հավասարվեն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Մոսկվան փետրվարի 22-ին հայտարարեցին Սիրիայում ռազմական գործողությունների պայմանների ու ժամկետների շուրջ համաձայնության գալու մասին:

Սիրիայի իշխանություններն ու միավորված ընդդիմությունը հայտարարեցին, որ ընդունում են պայմանագրի պայմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29