
Յոկո Օնոն հիվանդանոց է տեղափոխվել

Լեգենդար երգիչ Ջոն Լենոնի այրին՝ ճապոնացի ավանգարդ նկարիչ Յոկո Օնոն, տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը թոքաբորբի կասկածով, հայտնել է նրա ներկայացուցիչը, տեղեկացնում է BBC-ն:
ԶԼՄ-ները սկզբում հայտնում էին, թե խոսքը կարող է վերաբերել ինսուլտին, սակայն նկարչի ներկայացուցիչն այդ տեղեկությունը հերքել է:
Նա հայտարարել է, որ 83-ամյա Օնոյի մոտ նկատվել են թոքաբորբի ախտանշաններ, այդ պատճառով էլ որոշել են նրան հետազոտել հիվանդանոցում:
Հաղորդվում է, որ դա հենց այն հիվանդանոցն է, որտեղ արձանագրվել էր նրա ամուսնու՝ Ջոն Լենոնի մահվան փաստը, ում գնդակահարել էին Նյու Յորքում 1980թ. դեկտեմբերի 8-ին: