
ԱՄՆ-ում տղամարդն սպանել է իր ընտանիքի անդամներին ու ինքնասպան է եղել

Տղամարդը գնդակահարել է իր ընտանիքի 4 անդամներին ու այնուհետ ինքնասպան է եղել ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի Մեյսոն շրջանում, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ տղամարդն անձամբ է զանգել իրավապահներին ու ասել, որ սպանել է հարազատներին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրա հետ բանակցել են գրեթե 3 ժամ, այնհետև սկսվել է գրոհը, ու տղամարդն ինքնասպան է եղել:
Նշվում է, որ 12-ամյա աղջիկը կարողացել է վազել տնից մինչև հրաձգության սկսվելը, տեղեկացնում է korrespondent.net-ը: