Բաժիններ՝

Fitch-ն Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշն ազգային ու օտարերկրյա արժույթով՝ BBB-ից հասցնելով «աղբային»՝ BB + մակարդակի։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով գործակալության մամուլի հաղորդագրությանը:

Վարկանիշի կանխատեսումը «բացասական» է: Դրա պատճառը վերլուծաբաններն անվանում են նավթի ցածր գները:

Նշենք, որ հունվարի վերջին Ադրբեջանի վարկանիշը S&P վարկանշային գործակալությունը նվազեցրել էր BBB- մակարդակից մինչր BB+ մակարդակ:

Fitch-ն Ադրբեջանում 2016թ. կանխատեսում է 14 տոկոսանոց ինֆլյացիա:

Ներկայում Fitch-ն ակնկալում է, որ Brent ապրանքանիշի նավթի արժեքը 2016թ. կկազմի 35 դոլար 1 բարելի դիմաց, ապա կհասնի 45 դոլարի 2017-ին ու 65 դոլարի՝ երկարաժամկետ հեռանկարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս