Բակո Սահակյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Երկրի ղեկավարը կարևորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման և հայ ազգային ինքնության պահպանման տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29