
Համերգ բաց երկնքի տակ. Տիգրան Համասյանը հանդես կգա բարեգործական համերգով

Tsayg.am-ը գրում է. Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն-տնակներում: Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը 3 տարի անընդմեջ դեկտեմբերի 7-ը «ամոթի օր» է հայտարարում ու տնակներում ապրողներին լուսանկարելով, փորձում ուշադրություն հրավիրել: Այդ ընտանիքներին օգնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել: Պակաս գումարը լրացնելու նպատակով վաղը Գյումրու Սավոյան փողոցում գտնվող տնակներից մեկի դիմաց Տիգրան Համասյանը հանդես կգա բարեգործական համերգով: Մինչև մարտի 15-ը 190 հազար դոլար հավաքելու դեպքում 13 ընտանիք բնակարանատեր կդառնա: Համերգը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Ցայգ» մարզային հեռուստաընկերւթյամբ, ինչպես նաև տեղի այլ և միջազգային հեռուստաընկերություններով: