ԱՄՆ-ում դպրոցականը ցմահ բանտարկության է արժանացել իր ուսուցչուհուն սպանելու համար
ԱՄՆ-ում 17-ամյա դպրոցական Ֆիլիպ Չիսմին Մասսաչուսեթսի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել իր մաթեմատիկայի ուսուցչուհուն բռնաբարելու, սպանելու ու թալանելու համար, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Դպրոցականը սպանությունը իրականացրել է 2013թ. երբ եղել է ընդամենը 14 տարեկան:
Դասերից հետո դեռահասը դպրոցական զուգարանում սպանել էր 24-ամյա Քոլին Ռիտցերին ուսապարկով: Զոհի մարմինը հայտնաբերվել էր դպրոցից ոչ հեռու՝ անտառում:
Պաշտպանությունը պնդում էր, որ իր պաշտպանյալը եղել է անմեղսունակ, սակայն դատարանը վճռել է, որ նա ի վիճակի է պատասխանատվություն կրել իր արարքների համար: