
Լոռիում սպանության մեջ մեղադրվողի տունը հրկիզվել է. հարուցվել է քրեական գործ

Այսօր առավոտյան Լոռու մարզի Վահագնի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ հրդեհվել է Արմեն Կախյանի բնակարանը, ով որպես մեղադրյալ է ներգրավվել Վահագնի գյուղի բնակիչ Ն.Քոչինյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Բնակարանն այրելու դեպքով քրեական գործ է հարուցվել:
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախասրահում և ննջասենյակում ամբողջությամբ այրվել է գույքը, երկու դուռ և երկու պատուհան: