Բաժիններ՝

Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել

Նվազագույնը 10 մարդ է զոհվել այսօր առավոտյան Աֆղանստանի Կունար նահանգում՝ Պակիստանի հետ սահմանի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:

Մահապարտ-ահաբեկիչը մոտոցիկլետով մոտեցել է Ասադաբադ քաղաքի ադմինիստրատիվ շենքին, որի մուտքի մոտ պայթուցիկ սարք է գործարկել:
Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով ժ. 10.00-ին, հայտնել է աֆղանական «Արիանա» հեռուստաալիքը:

Վնասվածք է ստացել մոտ 40 մարդ: Տուժածների մեծ մասը եղել են մոտակայքում խաղացող երեխաներ:

Դեռ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29