Սելֆին կփոխարինի գաղտնաբառին. MasterCard-ը ներկայացնում է նոր տեխնոլոգիան
MasterCard-ը ցանկանում է հնացած գաղտնաբառերի փոխարեն օգտագործել սելֆիներ` առցանց գնումները հաստատելու համար:
Ընկերությունը հայտարարել է, որ ներդրվում են նոր բջջային տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան հաճախորդներին առցանց գնումներ կատարել՝ սելֆիների կամ մատնահետքերի օգնությամբ:
Տեխնոլոգիան կթեստավորվի խոշոր բանկերի կողմից` ԱՄՆ-ում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում և մի շարք եվրոպական երկրներում, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
«Ամբողջ աշխարհով մեկ մարդիկ պարբերաբար կօգտագործեն վավերականացման այս տեխնոլոգիան հինգ տարվա ընթացքում»,- ասել է MasterCard ընկերության անվտանգության հարցերի գծով նախագահ Աջայ Բալլան:
Բալլան ասել է, որ օգտագործելով դեմքի և մատնահետքի տեսագրիչները գնումների համար ավելի ապահով են, քան տպագրված գաղտնաբառերը, քանի որ շատ հաճախորդներ միամտաբար օգտագործում են կոդեր, որոնք կռահելը հեշտ է:
Հաճախորդները, ովքեր ցանկանում են փորձել սելֆիով վավերականացումը, պետք է բեռնեն հատուկ MasterCard ծրագիրը, որը ամեն անգամ առցանց գնումներ կատարելիս օգտագործողից կպահանջի լուսանկարվել: Նրանց դեմքը (կամ մատնահետքը) մանրազնին կերպով կսկանավորվեն՝ համոզվելու համար, որ գնումենր կատարողները հաքերներ կամ գողեր չեն:
Վստահ լինելու համար, որ սելֆին իրական է, համակարգը կարող է պահանջել նկարվելիս թարթել։ Իսկ մատնահետքի իսկությունը կարող է օգտագործվել նոր սմարթֆոնների, այդ թվում iPhone 6-ի և iPhone 6S-ի վրա:
MasterCard-ը հայտարարել է, որ համակարգը կարող է վավերականությունը հաստատել նաև այլ ձևերով այն գնումներ իրականացնելու համար աշխատում է նաև այլ ձևերով` ներառյալ հաճախորդի սրտի բաբախման մոնիտորինգը: Ապահովված է նաև ձայնի ճանաչման հնարավորությունը:
Տպագրված գաղտնաբառերը նոր տեխնոլոգիայով փոխարինելու գործում MasterCard-ը միակը չէ:
HSBC-ն անցյալ շաբաթ հայտարարեց, որ միլիոնավոր հաշվետերեր շուտով կկարողանան օգտագործել իրենց ձայնը և մատնահետքերը՝ իրենց գումարներին մուտք ստանալու համար:
HSBC-ի հեռախոսային բանկինգի ծառայությունից օգտվող հաճախորդները կկարողանան գրանցել իրենց ձայնը՝ գաղտնաբառի օգտագործման փոխարեն: Հատուկ ձայնային կենսաչափական տեխնոլոգիան կվերլուծի հաճախորդի ձայնը, երբ նրանք զանգահարեն բանկ:
Վերջին մոդելի iPhone-ներ ունեցող հաճախորդները, որն արդեն օգտվում են մատնահետքի օգնությամբ մուտք գործելու տեխնոլոգիայից, կարողանան կառավարել իրենց հաշիվները բջջային հեռախոսներով` օգտագործելով իրենց մատնահետքերը:
Նյութը հրապարակումը պատրաստեց Լիլիթ Եղիազարյանը