
Դեղին ծովում նավեր են միմյանց բախվել

Փետրվարի 27-ին Դեղին ծովում երկու նավ է բախվել, ինչից հետո դրանցից մեկը խորտակվել է, անհետ կորել է 10 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Չաոլյան կղզու մոտակայքում: Միմյանց են բախվել առևտրային ու ձկնորսական նավերը: Նշվում է, որ այդ ժամանակ այդ հատվածում թանձր մառախուղ է եղել ու ցածր տեսանելիություն:
Բախման հետևանքով ձկնորսական նավը խորտակվել է, որի անձնակազմի անդամներն անհետ կորել են:
Իրականացվում է որոնողա-փրկարարական օպերացիա: