Հոգեբանը ներկայացնում է սպասարկման ոլորտի խաբեությունները

Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սպասարկման ոլորտում տեղի ունեցող խաբեությունների մասին: «Երկու տիպի մանիպուլյացիաներ, ձեռնածություններ կարելի է առանձնացնել, մեկը՝ իրական խաբեություններ, խարդավանքները, մյուսը՝ սովորական հոգեբանական տրյուկներ, խաբեություններ»,- ասաց հոգեբանը՝ խաբեությունների շարքում անդրադառնալով սուպերմարկետներում տեղի ունեցող խաբեություննրեին, առանձնացնելով թերակշռումը:

«Շատ ապրանքներ, որոնք կշռված, դրված են, ասենք՝ բաստուրմա է, պանիր է, կշռված է, վերցնում վերակշռում ես, տեսնում ես՝ 5-10 գրամ պակաս է: Պատկերացրեք՝ մեծ մասշտաբներով ինչքանի դա կարող է հասնել: Ինձ թվում է՝ ամենաակնհայտ խաբեություններից է, որ որոշ սուպերմարկետներում հաճախ հանդիպում է»: Հոգեբանը խաբեությունների ցանկում առանձնացրեց նաև այն դեպքերը, երբ թանկ ապրանքը էժան ապրանքի պիտակի տակ է դրված: Նա նշեց, որ շատ հազվադեպ հանիպում է նաև ժամկետնանց ապրանքների վաճառքը. «Սուպերմարկետներում ժամկետին մոտեցող ապրանքները դնում են առաջ, լայն սպառման անհրաժեշտություն ունեցող ապրանքները դնում են ամենավերջում»:

Նա նաև նշեց, որ մեզ մոտ դեղորայքը սարսափելի թանկ է, և պատճառը մենաշնորհն է. «Դեղեր կան, որ Եվրոպայում, Ռուսաստանում բավականին էժան են, իսկ այստեղ մի քանի անգամ թանկ»: Ըստ նրա՝ բանկոմատներն էլ իրենց տրյուկն ունեն. «Դու գումարի չափը մուտքագրում ես բանկոմատ ու նա հանկարծ «կախվում է», հետո հետ է տալիս քեզ: Եթե երկրորդ անգամ մտնես, նորմալ կաշխատի, գումարը կտա քեզ, բայց շատ հաճախ այն գումարը, որ առաջին անգամ գրել ես, հանում է քո հաշվից, եթե նկատես, դիմում ես գրում, գումարդ վերադարձնում են, եթե ոչ, ապա գումարդ մնում է իրենց»:

Տեսանյութեր

Լրահոս