ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մնում են աշխարհում սպառազինությունների բոլոր հիմնական տեսակների խոշորագույն արտահանողները, ասվում է Խաղաղության խնդիրների հետազոտությունների ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) զեկույցում, հայտնում է BBC-ն:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակն այլևս Վահան Բաբայանը չէ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վ. Բաբայանն ասաց, որ իր սեփական դիմումի համաձայն՝ հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից:
Վարդգես Գասպարիի առողջական վիճակի հետ կապված ո´չ գրավոր, ո´չ բանավոր բողոք չի եղել և նրա առողջական վիճակը համարվում է բավարար: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ sms հաղորդագրության միջոցով այդ մասին իրեն տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) չի նկատել, որ քվեարկել է ուրիշի փոխարեն: Այսօր Ազգային ժողովում լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ ուրիշի փոխարեն քվեարկել է: Ի պատասխան՝ նա ասաց՝ չի նկատել, որ ուրիշի փոխարեն է քվեարկել:
Պատրաստ եմ աշխատել բոլորի իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ անկախ նրանց կողմնորոշումից: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում արեց ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե Գևորգ Սաֆարյանին կամ Վարդգես Գասպարիին համարո՞ւմ է քաղբանտարկյալ:
2016թ. հունվարին Ադրբեջանը ներկրել է 68 356,38 հազար դոլարի պարենամթերք, ինչը 8,44%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն:
Եվրամիության երկրների համար միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում առաջնային է Թուրքիայի հետ արտաքին սահմանների պաշտպանությունը, ARD հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
Փետրվարի 22-ին վաղ առավոտյան Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ահազանգ է ստացվել, որ Երևանյան խճուղու սկզբնամասում երկաթուղային գծերի մոտակայքում հայտնաբերվել է 50 տարեկանին մոտ տղամարդու դի:
«Նախկինում, երբ վթարների ժամանակ գալիս էին ԱՊՊԱ-ի ներկայացուցիչն ու ճանապարհային ոստիկանը, լինում էին շատ մեծ խախտումներ, իսկ հիմա ընդհանրապես հնարավոր չէ՝ երկու վարորդ որոշեն, թե վնասի չափը որքան է: Պարտադիր կլինեն վեճեր, խցանումները չեն վերանալու: Սա անհեթեթ օրենք է, երևի այն ընդունողները փոքր ժամանակ հեծանիվ էլ չեն ունեցել ու չգիտեն՝ ինչպես է այդ համակարգն աշխատելու: Առանց ճանապարհային ոստիկանի ընդհանրապես հնարավոր չէ այդ հարցը լուծել»:
Փետրվարի 20-ին Ադրբեջանի սահմանային ծառայության զորամասերից մեկում ոչ մարտական իրադրությունում սպանվել է զինվոր Սանան Մեհթիզադեն:
Ա.Թաթոյանը պատգամավորներին ներկայացրեց հայեցակարգային այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց իրացումը, ըստ նրա, հնարավորություն կտա առավել բարձրացնել իրավունքների պաշտպանության վիճակը մեր երկրում և օմբուդսմենի ինստիտուտի հեղինակությունն ու արդյունավետությունը:
«Բայց քֆուր տվե՞: Ո՞վ լսե ախր: Ես չեմ լսել: Այ մարդ, Մհերը կուլտուրական մարդ ա, մեկ-մեկ կարող ա փստցնի էլ, ոչինչ»,- նշեց Ս. Սարոյանը:
«Եկեք էս անգամ թարգեք, որևէ բան մի արեք, մյուս անգամ ինչ ուզում եք՝ արեք: Իմ ընկերը չի վիրավորել, իմ ընկերոջը դուք ջղայնացնում եք, անկապ հարցեր եք տալիս, եթե իմ ընկերը մի վատ բան արած լինի, ամոթ չի՝ ես ներողություն կխնդրեմ: Դուք դավադիտ եք անում մարդու, ինձ էլ եք արդեն դավադիտ արել»,- ասաց պատգամավորը:
Այսօր ԱԺ նիստում պատագամվոր Նիկոլ Փաշինյանը մտահոգություն արտահայտեց 5-րդ գումարման Ազգային ժողովում լրագրողների հասցեին վիրավորանքներ և պիտակավորումներ հնչելու կապակցությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, լրագրողներն Ազգային ժողովում ստորագրահավաք են սկսել ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողների նկատմամբ ցուցաբերած պահվածքի: ԱԺ-ում նա տեսնելով լրագրողների խմբին՝ նրանց «նախիր» էր անվանել: Այսօր Ազգային ժողովում լրագրողներն ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավորից՝ Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեցին՝ կմիանա՞ արդյոք լրագրողների նախաձեռնած ստորագրահավաքին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի տեղեկություններով՝ նոր Ընտրական օրենսգիրքն արդեն պատրաստ է և ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջինս համաձայնություն տա դրան: Այսօր ԱԺ նիստում նա հայտարարեց, որ փաստորեն, առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու, կուլուարային աշխատանքներ են տարվում: Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ է իշխանությունը խուսափում ընդդիմությունից:
Ամիրյան 2-ում շաբաթ, կիրակի օրերին նախկինում Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հուշարձանային շենքի քանդման աշխատանքների հետ կապված այսօրվա քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ շատ խիստ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանձնարարեց լայնորեն լուսաբանել քաղաքաշինության մեջ իրականացվող ներդրումային, մասնավորապես Ամիրյան 2-ում իրականացվող ծրագրերը:
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ 2 ամիս է՝ խոսվում է Ընտրական օրենսգրքի մասին, բայց դրա ծայրն էլ չի երևում: Նա հետաքրքրվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից, թե գոնե նա տեսե՞լ է նոր օրենքի նախագիծը:
Լրագրողները ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են վաղն Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողների նկատմամբ ցուցաբերած պահվածքի:
Այսօր Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավորները դատապարտեցին ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանովրումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քաղաքական հայացքների համար հետապնդումը անհանդուրժելի է որևէ ժողովրդավարության համար:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է:
ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել միակ մայրուղին, որով իրականացվում է Հալեպ շրջանում սիրիական զորքերի մատակարարումը, հայտնում է Al Masdar-ը:
Այսօրվա դրությամբ խաղողի մթերումների դիմաց վճարումների 91%-ը կատարվել է, մնացել է միայն շուրջ 3.1 մլրդ դրամի պարտք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Հաստատվել են Բելառուսի մտադրությունները՝ այսուհետ ևս զարգացնել բարեկամական հարաբերությունները Սիրիայի հետ, ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- հավելել է նա:
Ազգային ժողովն այսօր սկսեց հերթական նստաշրջանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրկին բացակայում է ԱԺ-ից: Նախքան օրակարգին անցնելը՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ Գ.Սահակյանը լավ է:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին համաձայն չէ երկրի գործող իշխանությունների այն փաստարկների հետ, թե Վրաստանի տնտեսական խնդիրները պայմանավորված են արտաքին գործոններով: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Փետրվարի 22-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 08.30-ի սահմաններում ուժեղ քամուց պոկվել են Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի թիվ 1-ին փողոցի Զ. Ղ.-ին պատկանող 55-րդ տան մոտակա անասնագոմի տանիքի կառուցատարրերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժ.14:16-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացին (Հայկ Սարգսյան) ընկել է «Թեղուտ» ՓԲԸ-ի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. հորանից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լվովում այս գիշեր անհայտ անձինք այրել են ռուսական «Սբերբանկի» մասնաճյուղերից մեկը: Այս մասին հայտնում է ZIK-ը: Հրդեհը ծագել է Ֆրանկոյի փողոցի գրասենյակներից մեկում: